Բաժիններ՝

Ավստրիայում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հունվարի 20-ին 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավստրիայի հարավ-արեւելքի Շտիրիա դաշնային երկրամասում. էպիկենտրոնի շրջանում թեթեւ վնասվել են շենքերը: Այդ մասին հաղորդել է Ավստրիայի օդերեւութաբանութ յան եւ գեոդինամիկայի կենտրոնական ինստիտուտի (ZAMG) երկրաշարժերի ծառայությունը:

«2021 թվականի հունվարի 20-ին Կենտրոնական Եվրոպայի ժամանակով 08:30-ին (Երեւանի ժամանակով 11:30-ին) 4,5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ադմոնտա/Շտիրիայից դեպի արեւմուտք 6 կիլոմետր հեռավորության վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկրաշարժն ուժգնորեն զգացվել է էպիկենտրոնում, ինչպես նաեւ զգացվել է Ավստրիայի մեծ մասում: Էպիկենտրոնի շրջանում շենքերը թեթեւ վնասվածքներ են ստացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս