Բաժիններ՝

ԵՄ-ում հայտարարել են, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները Բայդենի գալով չեն անհետանա

Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունները Ջոզեֆ Բայդնեի՝ պետության ղեկավարի պաշտոնի անցնելուց հետո չեն անհետանա, սակայն նոր հարաբերությունների կառուցման շանս կա: Այդ մասին հայտարարել է Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը՝ հունվարի 20-ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:

«Մենք տարաձայնություններ ունենք, եւ դրանք չեն անհետանա կախարդական փայտիկի շարժումով,- ասել է նա:- Մանդատի առաջին օրը ես դիմում եմ (ԱՄՆ-ի) նոր նախագահին. եկեք կառուցենք նոր հարաբերություններ հանուն ավելի ուժեղ Ամերիկայի, ավելի ուժեղ Եվրամիության եւ լավագույն աշխարհի»: Միշելը նշել է այն գերակա ոլորտները, որոնցում ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը պետք է համատեղ աշխատեն Բայդենի գալուց հետո:

«Դա պայքարն է կլիմայական փոփոխությունների դեմ, պայքարը կորոնավիրուսի տարածման դեմ, թվային փոխակերպությունը, անվտանգությունը»,- նշել է նա: Ըստ որում Եվրամիության ղեկավարն ընդգծել է, որ «Ամերիկան փոխվել է»: «Ամերիկան, ինչպես երեւում է, փոխվել է, եւ աշխարհն է փոխվել: Եվ Եվրամիությանը, հնարավոր է, անհրաժեշտ է փոխվել: ԵՄ-ն չպետք է ոչ մեկից թույլտվություն խնդրի ընդունելու սեփական որոշումները»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս