ԱՄՆ-ը տրամադրված չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եղել է, կա եւ կլինի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման կողմնակիցը, բայց արդեն մի քանի տարի նրա տրամադրվածությունը փոխադարձություն չի գտնում օվկիանոսից այն կողմ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դուք գիտեք, որ Պուտինը եղել է, կա եւ մնալու է ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման կողմնակիցը, որովհետեւ առանց երկու տերությունների նորմալ հարաբերությունների հնարավոր չէ խոսել կայուն խաղաղության մասին: Ցավոք, Պուտինի այդ տրամադրվածությունը վերջին բավականին երկար տարիների ընթացքում փոխադարձություն չի գտնում օվկիանոսից այն կողմ»,-լրագրողներին ասել է Պեսկովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: