![](/banners/BeFunky-design.jpg)
«Թրամփը մահացել է, նրա քաղաքական կյանքն ավարտվել է». Հասան Ռոուհանի
![](https://168.am/wp-content/uploads/2021/01/img769685.jpg)
ԱՄՆ-ի հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը «մահացել է» որպես քաղաքական գործիչ: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: «Թրամփը մահացել է, նրա քաղաքական կյանքն ավարտվել է»,-կառավարության նիստում ասել է Ռոուհանին՝ Թրամփին համարելով «բռնակալ», իսկ նրա հեռանալը՝ «աստծո ողորմածություն»:
Թրամփը Ջո Բայդենին պարտվել է նախագահական ընտրությունների արդյունքներով, որոնք անցկացվել են նոյեմբերին: Բայդենի պաշտոնակալությունը կկայանա հունվարի 20-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: