Բաժիններ՝

ԱՄՆ-ի պետքարտուղարի թեկնածուն հայտարարել է СНВ-III-ը երկարացնելու Բայդենի ձգտման մասին

Ջո Բայդենի վարչակազմը փորձելու է երկարացնել ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը (СНВ-III): Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Էնթոնի Բլինքենը:

«Մենք ձգտելու ենք երկարացնել»,-ասել է նա Սենատի լսումների ժամանակ՝ պատասխանելով այդ համաձայնագրի մասին հարցին: Բլինքինը նշել է, որ Բայդենը պետք է արագ կերպով զբաղվի այդ հարցի լուծմամբ, քանի որ համաձայնագրի գործողությունների ժամկետը լրանում է արդեն այս տարվա փետրվարին: Նա կարծում է, որ համաձայնագրի երկարացումը համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին. «դա նվեր չէ Մոսկվային»:

Բլինքինը պարզաբանել է, որ СНВ-III-ը թույլ է տալիս տեսչական ստուգումներ անցկացնել, ինչպես նաեւ տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի միջուկային զինանոցի մասին: Պետքարտուղարի պաշտոնի թեկնածուն չի կարողացել պատասխանել ժամկետի վերաբերյալ հարցին, թե ԱՄՆ-ը որքան ժամանակով էԷ փորձում երկարացնել պայմանագիրը: Նրա խոսքով՝ դա կորոշի Բայդենը, երբ աշխատանքի ձեռնամուխ լինի Սպիտակ տանը: ԱՄՆ-ի պոտենցիալ պետքարտուղարի խոսքով՝ Ռուսաստանի թեման ամերիկյան նոր վարչակազմի գերակայություններից մեկն է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս