Պատվաստանյութը կորոնավիրուսի լիակատար ոչնչացում չի երաշխավորում

Բարձրարդյունավետ պատվաստանյութի առկայությունը մոլորակի վրա COVID-19-ի արմատապես վերացման երաշխիքներ չի տալիս, SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է շնչուղիների լուրջ վարակ դառնալ: Այդ մասին հաղորդել է ՌԴ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«Նույնիսկ բարձրարդյունավետ պատվաստանյութի առկայությունը չի երաշխավորում, որ մենք կկարողանանք լիովին ոչնչացնել կամ արմատապես վերացնել վիրուսը: Պատվաստումների արդյունավետ գլոբալ ծրագրի համատեքստում հավանական սցենարն այն է, որ ապագայում վիրուսը կդառնա սպառնալիքի ցածր մակարդակով համաճարակային վարակ»,-«Ռոսիյսկայա գազետա»-ում հրապարակման հարցազրույցում հայտարարել է Վույնովիչը:

Նա ընդգծել է, որ «մարդկության պոպուլյացիան առաջներում չի բախվել SARS-CoV-2-ի հետ եւ այդ պատճառով բոլորովին անպաշտպան վիճակում է հայտնվել նոր սպառնալիքին դեմ հանդիման»:

«Իսպանական» գրիպի հետ համեմատությունն այսօր միանգամայն կոռեկտ է, իսկ ահա ոչ տիպական թոքաբորբի կամ շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշի հետ համեմատությունը միանգամայն կոռեկտ չէ (H1N1-ը մնացել է, իսկ մերձավորարեւելյան համախտանիշը գործնականում վերացել է): Վիրուսն աստիճանաբար ադապտացիայի կենթարկվի եւ կդառնա «սովորական» սեզոնային շնչուղիների վարակ»,-նշել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:

Միեւնույն ժամանակ Վույնովիչը հիշեցրել Է, որ, «նախնական հետազոտությունների համաձայն, հիվանդների մեծամասնությունը վարակիչ է ախտանշանների ի հայտ գալուց հետո 8-9 օրվա ընթացքում, թեեւ ինֆեկցիոն ժամանակաշրջանն ավելի երկար է տեւում այն հիվանդների մոտ, որոնք ծանր են տանում հիվանդությունը»:

«Կարանտինի 14-օրյա ժամանակաշրջանի մասին ԱՀԿ-ի հանձնարարականը հիմնված է ինկուբացիոն ժամանակաշրջանի մասին առկա տեղեկատվության վրա: Միջին ինկուբացիոն ժամանակաշրջանը կազմում է 5-6 օր»,-հրատարակության հետ զրույցում ճշտել է փորձագետը: Ավելի վաղ հաղորդվել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ հունվարի 18-ին Ռուսաստանում սկսվել է COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումը: Պատվաստումն անվճար է ռուսաստանցիների համար եւ անցկացվում է կամավորության սկզբունքով. ընթացակարգից առաջ մարդը պետք է տեղեկացման համաձայնագիր ստորագրի: Պատվաստում են ստանում այն քաղաքացիները, որոնք չունեն բժշկական հակացուցումներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս