Բաժիններ՝

Իտալիայի Սենատը վստահություն է հայտնել Կոնտեի կառավարությանը

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հունվարի 19-ին կանխապահովել է իտալացի սենատորների վստահությունը, ինչի շնորհիվ խուսափել է կառավարող կոալիցիայի փլուզումից: Վարչապետին վստահություն է հայտնել 156 սանատոր, դեմ է քվեարկել 140-ը, 16-ը ձեռնպահ է մնացել:

Նախօրյակին Կոնտեն վստահության քվե է ստացել Իտալիայի խորհրդարանի ստորին պալատում: Իտալիայի նախարարների խորհուրդը՝ Կոնտեի գլխավորությամբ, հունվարի 13-ին քաղաքական ճգնաժամի իրադրության մեջ է հայտնվել այն բանից հետո, երբ «Իտալիա Վիվա» կուսակցությունից երկու նախարարներ հայտարարել են պաշտոնաթողության մասին: «Իտալիա Վիվա» կուսակցության առաջնորդ նախկին վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ կառավարությունը լքում են գյուղատնտեսության նախարար Թերեզա Բելլանովան եւ հավասար հնարավորությունների հարցերով զբաղվող նախարար Էլենա Բոնետին: Այսպիսով, Կոնտեի կոալիցիան կորցրել է Սենատի մեծամասնությունը եւ ստիպված է եղել այնտեղ նոր դաշնակիցներ փնտրել:

Ռենցիի խոսքով՝ այդ որոշման են հանգեցրել Կոնտեի գործողությունները: Ռենցին արդեն երկար ժամանակ անհամաձայնություն է հայտնել նախարարների խորհրդի ղեկավարի՝ այն միջոցների բաշխման հարցերի շուրջ նրա վարած քաղաքականությանը, որոնք ԵՄ-ի կողմից հատկացվել են համավարակից տուժած Իտալիայի տնտեսության վերականգնման համար: Ռենցիի կողմնակիցները Սենատում անցկացված քվեարկությանը ձեռնպահ են մնացել: Իտալիայի աջ ընդդիմադիր կուսակցություններում հայտարարել են, որ կշարունակեն հասնել կառավարության փլուզմանը, քանի որ, նրանց կարծիքով, դե-ֆակտո Սենատում Կոնտեն մեծամասնություն չունի, որովհետեւ առանձին սենատորներ նախարարների խորհրդին վստահություն են հայտնել քաղաքական նկատառումներով, այլ ոչ թե այն պատճառով, որ կիսում են նրա հայացքները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս