Ստանիսլավ Զասը խոսել է Արցախից սիրիացի վարձկանների հեռանալու անհրաժեշտության մասին

Սիրիացի վարձկանները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների սահմանների մոտ նրանց գործունեությունը ՀԱՊԿ համար ռիսկեր է պարունակում: Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Մենք ունենք տեղեկատվություն ղարաբաղյան հակամարտության գոտում Սիրիայից վարձկանների ներկայության ու գործողությունների մասին: Ցանկացած սիրիացի վարձկան, զինյալ պետք է լքի այդ տարածքը, դադարեցնի իր գործունեությունը, քանի որ զինյալների խմբերի, ջոկատների, ապօրինի զինված միավորների ստեղծումն անմիջապես ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մերձակայքում հստակ ռիսկեր են պարունակում մեր հավաքական անվտանգության համար»,- ասել է Զասը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728