Էրդողանը հայտարարել է նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 1-ին տեղի ունեցած կառավարության նիստից հետո հայտարարել է նոր սահմանդրություն մշակելու անհրաժեշտության մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Եկել է նոր սահմանադրության շուրջ քննարկումների ժամանակը»,-ասել է նա՝ ավելացնելով, որ խորհրդարանաում իր կուսակցության դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) հետ միասին աշխատելու են նոր սահմանադրության մշակման վրա:

Ըստ Էրդողանի՝ Թուրքիայի հիմնական խնդիրների պատճառը 1960-ից իրականացված հեղաշրջումների արդյունքում ընդունված սահմանադրություններն են, և նախկինում իրականացված սահմանադրական փոփոխություններով հնարավոր չի եղել երկրի մայր օրենքից ջնջել հեղաշրջումների թողած հետքերը:

Նշենք, որ Էրդողանը սահմանադրությունը փոխելու գործընթաց էր նախաձեռնել դեռևս 2015-ին, երբ մեջլիսի բոլոր խմբակցություններից ձևավորվել էր Սահմանադրական հանձնաժողով: Այդ հանձնաժողովի 1-ին նիստը գումարվել էր 2016-ի փետրվարի 4-ին, սակայն դրա աշխատանքները դադարեցվել էին նույն թվականին Թուրքաիյում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728