Բաժիններ՝

Բայդենի անձնախումբը լրագրողներից նախապես խնդրել է նրանց հարցերը ճեպազրույցների համար

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի անձնախմբի անդամները բազմիցս փորձել են ճեպազրույցներից առաջ Սպիտակ տանը լիազորագրված թղթակիցներից իմանալ, թե նրանք ինչ հարցեր են մտադիր հնչեցնել հանդիպումների ընթացքում: Այս տեղեկատվությամբ փետրվարի 1-ին հանդես է եկել The Daily Beast լրատվական պորտալը։

Պորտալի աղբյուրների տեղեկություններով՝ Միացյալ Նահանգների ղեկավարի վարչակազմում հաղորդակցումների բաժնի աշխատակիցներն արդեն ձեռնարկել են փորձեր պարզելու, թե նրանք ինչ հարցրեր են պլանավորում տալ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիին ճեպազրույցների ժամանակ: Ինչպես նշում Է հրատարակությունը, այդ հարցերն անհանգստություն են հարուցել լրագրողական կազմի թղթակիցների շրջանում:

«Թեեւ հաճելի էլ է, որ ճեպազրույցները վերադառնում են, մամուլը չի կարող իր աշխատանքը կատարել մամուլի սենյակում, եթե Սպիտակ տունը առանձնացնում եւ ընտրում է այն հարցերը, որոնք իրեն անհրաժեշտ են»,- մեջբերում է պորտալը լրագրողներից մեկի խոսքը:

Ըստ որում Բայդենի մամուլի ծառայությունում չեն ժխտել այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ այդ կերպ փորձել են կարգավորել հարաբերությունները մամուլի հետ: «Մեր նպատակն է ամենօրյա ճեպազույցը դարձնել առավելագույնս օգտակար եւ տեղեկաբեր ինչպես թղթակիցների, այնպես էլ հասարակայնության համար,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:- Մասամբ այդ նպատակին հասնելը նշանակում է կանոնավոր փոխգորակցություն թղթակիցների հետ, որպեսզի հասկացվի, թե Սպիտակ տունն ինչպես կարող է առավել օգտակար լինել նրանց անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու հարցում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս