Բաժիններ՝

Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան հինգերորդ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները պլանավորվում են տարեվերջին

Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան այն պատվաստանյութի սահմանափակ կլինիկական փորձարկումները, որն ստեղծվել է գրիպի դեմ կենդանի պատվաստանյութի հիման վրա, կսկսվեն մինչեւ 2021 թվականի վերջը: Այդ մասին «Դոկտոր» հեռուստաալիքի եթերում հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Չեխոնինը։

Պատվաստանյութը մշակվել է Սանկտ Պետերբուրգի փորձարարական բժշկության ինստիտուտի հարթակում՝ «Բիոկադ» ընկերության հետ համատեղ: Ռուսաստանում COVID-19-ի դեմ գրանցվել է արդեն երկու հայրենական պատվաստանյութ, երրորդն սպասում է գրանցման, չորրորդը կարող է կլինիկական փորձարկումներին մոտենալ հուլիսին: Քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել «Սպուտնիկ V» պատվաստանյութը, որը մշակվել է առողջապահության նախարարության Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում, եւ Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» կենտրոնի «ԷպիՎակԿորոնա»-ն:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնի պատվաստանյութն ավարտում է կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը, գրանցման փաստաթղթերը առողջապահության նախարարություն են հանձնել հունվարի 20-ին: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը մշակվել է Բժշկակենսաբանական դաշնային գործակալության կողմից, այժմ նախակլինիկական փորձարկումներ է անցնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս