Բաժիններ՝

Չինաստանում տասնյակ մարդիկ են ձերբակալվել կեղծված COVID-պատվաստանյութ վաճառելու համար

Չինաստանի ոստիկանությունը 80-ից ավելի մարդ է ձերբակալել եւ ավելի քան 3 հազար չափաբաժին պատրաստուկ առգրավել, որը չարագործների կողմից վաճառվել է որպես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:

Կասկածյալները, սկսած անցյալ տարվա սեպտեմբերից, ներարկիչները լցրել են սովորական ֆիզլուծույթով եւ այն պատվաստանյութի անվան տակ վաճառել բարձր գնով:

Կեղծ պատվաստանյութ վաճառողների ցանցը հայտնաբերվել է, նրանք գործել են Պեկինում, Շանհայում եւ Շանդունի արեւելյան նահանգում:

Չինաստանի Global Times անգլալեզու թերթը, վկայակոչելով պատվաստանյութերի չինական խոշոր արտադրողին մոտ կանգնած աղբյուրի, հաղորդել է, որ ֆալսիֆիկատ վաճառողները, օգտվելով աշխարհում պատվաստանյութերի անբավարարությունից, մտադրվել էին այն ուղարկել նաեւ արտասահման, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728