Բաժիններ՝

Չինաստանը Պակիստանին հումանիտար օգնություն է ուղարկել COVID-19-ի դեմ պատվաստանյութի տեսքով

Չինաստանն առաջին անգամ COVID-19-ի դեմ պատվաստանյութի տեսքով հումանիտար օգնություն է ցուցաբերել՝ խմբաքանակ հասցնելով Պակիստան: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը: «Այսօր գիշերը Չինաստանի կառավարությունը Պակիստանին որպես հումանիտար օգնություն տրամադրել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի խմբաքանակ՝ այն հասցնելով երկրի մայրաքաղաք Իսլամաբադ:

Սա Չինաստանի կողմից արտասահմանյան պետությանը պատվաստանյութի տեսքով տրամադրված առաջին հումանիտար օգնություն է»,-ճեպազրույցում հայտարարել է Վան Վենբինը: Նա հավելել է, որ այժմ Չինաստանը պատվաստանյութի տեսքով հումանիտար օգնության առաքում է պատրաստում եւս 13 զարգացող երկրների, այդ թվում՝ Բրունեյին, Նապելին, Ֆիլիպիններին, Մյանմային, Կամբոջային, Լաոսին, Շրի-Լանկային, Մոնղոլիային, Պաղեստինին, Բելառուսին եւ Զիմբաբվեին: Այնուհետեւ պլանավորվում է օգնություն ցուցաբերել 38 զարգացող երկրների, որոնք օգնության կարիք ունեն:

«Մենք նաեւ ակտիվ մասնակցություն ենք ունենում ԱՀԿ-ի COVAX մեխանիզմին, պատվաստանյութ ենք տրամադրում զարգացող երկրներին»,-հավելել է չինացի դիվանագետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս