Բաժիններ՝

Բայդենը կստորագրի միգրացիայի մասին մի քանի հրամանագրեր, որոնք վերացնում են Թրամփի օրոք ընդունված կանոնները

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կստորագրի մի շարք հրամանագրեր՝ կապված միգրացիայի հետ: Այդ մասին ասված է փետրվարի 2-ին Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Այսօր վարչակազմը հայտարարում է մի շարք լրացուցիչ միջոցների մասին, որոնք կձեռնարկվեն մեր ներգաղթային համակարգի վերակառուցման եւ ամրապնդման համար»,- ասված է հայտարարության մեջ:

Մասնավորապես, Բայդենի վարչակազմը կարգադրել է ստեղծել աշխատանքային խումբ այն միգրանտների ընտանիքների վերամիավորման համար, որոնք միմյանցից բաժանվել են Դոնալդ Թրափի նախագահության օրոք: Երկրորդ հերթին հանձնարարվել է ստեղծել ապաստարանների մարդասիրական համակարգ եւ մշակել ռազմավարություն ԱՄՆ-ի հարավային սահմանով չկարգավորված միգրացիայի խնդիր լուծման համար:

Ինչպես նշում է Axios լրատվական պորտալը, Բայդենն այդ հրամանագրերով սկսում է փոխել միգրացիոն քաղաքականության ուղեգիծը՝ վերացնելով իր նախորդ Թրամփի կողմից մտցված սահմանափակումները: «Սահմանին Թրափի վարչակազմի քաղաքականությունը հանգեցրել է քաոսի, դաժանության եւ խառնաշփոթության: (…) Այսօր Բայդենի եւ Հարիսի վարչակազմը կսկի վերացնել այն առավել ավերիչ միջոցները, որոնք ընդունել է նախորդ վարչակազմը»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս