Բաժիններ՝

Բայդենի աջակցության վարկանիշն ընկել է նախագահության առաջին օրերի համեմատությամբ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի աջակցության վարկանիշն ընկել է երկու տոկոսային կետով նրա՝ պաշտոնում գտնվելու առաջին օրերի համեմատությամբ: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որը Hill հրատարակության կողմից անցկացվել են HarrisX ընկերության հետ համատեղ:

Հունվարի 28-29-ին անցկացված հարցումը ցույց է տվել, որ ընտրողների 61 տոկոսը հավանություն է տալիս նախագահի պաշտոնում Բայդենի աշխատանքին այն դեպքում, երբ նոր նախագահի աջակցության մակարդակը, հունվարի 21-22-ին՝ անմիջապես պաշտոնակալությունից հետո, անցկացված հարցման արդյունքներով կազմել է 63 տոկոս:

Նշվում է նաեւ, որ մեկ շաբաթվա ընթացքնում Բայդենի աջակցության մակարդակը հանրապետականների շրջանում կրճատվել է վեց տոկոսային կետով, սակայն դեմոկրատների կողմից նրա գործողություններին տրված գնահատականը չի փոխվել: Հարցումն անցկացվել է Համացանցում, հունվարի 28-29-ին:

Դրան մասնակցել է 945 քաղաքացի: Վիճակագրական անճշտությունը կազմում է մոտավորապես 3,19 տոկոսային կետ: Ջո Բայդենի պաշտոնակալությունն անցկացվել է հունվարի 20-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս