Չինաստանն ու ԱՄԷ-ն համատեղ ավիացիոն զորավարժություններ կանցկացնեն օգոստոս-սեպտեմբերին
Չինաստանի և ԱՄԷ–ի ռազմաօդային ուժերը Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում կանցկացնեն «Բազեի վահան 2026» համատեղ ավիացիոն զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։
«2026 թվականի օգոստոսի երկրորդ կեսից սեպտեմբերի կեսերը Չինաստանի և ԱՄԷ–ի ռազմաօդային ուժերը Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Հոտան գավառում կանցկացնեն «Բազեի վահան2026» համատեղ ավիացիոն զորավարժությունները», – ասվում է հաղորդագրության մեջ։
Զորավարժությունների ժամանակ թռիչքային պատրաստությանն ուղղված միջոցառումներ կանցկացվեն։
Նշվում է, որ վարժանքներն ուղղված են մասնակից ստորաբաժանումների տեխնիկական և մարտավարական մակարդակի բարելավմանը և երկու երկրների բանակների միջև գործնական համագործակցության խորացմանը։

