Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն դեկտեմբերի 23-ի երեկոյան հոսպիտալացվել է պաշտոնական նստավայրում՝ Ալվորադի պալատում, ընկնելուց հետո:
Դեմոկրատները ցանկացել են նոր մեղադրանքներ առաջադրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնազրկելու շրջանակում:
Վենետիկում դեկտեմբերի 23-ին ջրի մակարդակը 144 սանտիմետրով բարձրացել է նորմայից: Այդ մասին հաղորդել են Իտալիայի զանգվածային լրատվամիջոցները:
Դեկտեմբերի 23-ի առավոտյան հրկիզվել է Հունաստանի Սալոնիկ քաղաքի թուրքական հյուպատոսարանում աշխատող դիվանագետներից մեկի մեքենան: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Թալիբան» շարժման զինյալներն ստանձնել են այն ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որն ամերիկացի զինծառայողի մահվան պատճառ է դարձել Աֆղանստանի հյուսիս-արեւելքում:
«Ուսումնասիրում ենք ցանկացած նման զեկույց: Նման զեկույցները ոչ լիարժեքորեն են արտացոլում իրերի դրությունը կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄՃԽ-ում էական մեծ է թուրքական և ադրբեջանական լոբբիի ազդեցությունը, ինչը միանշանակ է թե՛ փորձագետների, թե՛ իրենց կազմի, թե՛ իրենց մոտ ընդգրկված և ֆինանսավորված կազմակերպությունների տեսքով: Հետևաբար՝ բնական է, որ ոչ լիարժեք և օբյեկտիվ տեղեկություններ են»:
Իսրայելի իշխանությունները Գազայի հատվածից քրիստոնյաներին թույլատրել են Սուրբ Ծնունդի տոնին ժամանել Երուսաղեմ եւ Արեւտյան ափ:
Թբիլիիսում տեղի է ունեցել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Դավիթ Զալկալիանիի, Էլմար Մամեդյարովի և Մևլութ Չավուշօղլուի 8-րդ եռակողմ հանդիպումը, որից հետո նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Չինաստանի կառավարությունը հայտարարել է, որ հունվարի 1-ից իջեցնելու է 859 անուն արտադրանքի, այդ թվում՝ սառեցված խոզի մսի, դեղագործական պատրաստուկների եւ մի շարք բարձրտեխնոլոգիական ապրանքների ներմուծման սակագները:
Անգելա Մերկելը Կոնրադ Ադենաուերին գերազանցել է Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում գտնվելու տեւողությամբ:
Սաուդյան Արաբիայում դատարանը դեկտեմբերի 23-ին մահապատժի է դատապարտել հինգ մարդու, որոնք մեղավոր են ճանաչվել լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության մեջ:
Անցած 24 ժամվա ընթացքում գրեթե 1400 փախստական է Սիրիա վերադարձել Լիբանանի ու Հորդանանի տարածքից:
Փրկարարները դուրս են բերել այն երեք ուսանողների մարմինները, որոնք զոհվել են Արեւմտյան Ճավայի նահանգում քարանձավի հեղեղման հետեւանքով: Այդ մասին հայտնել է The Jakarta Post թերթը:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը բացել է Կերչի նեղուցով Ղրիմի կամրջի երկաթուղային մասի երթեւեկությունը: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Դեկտեմբերի 23-ին իրանական Արաքի միջուկային օբյեկտում տեղի է ունեցել ծանր ջրով աշխատող ռեակտորի երկրորդ սարքաշղթայի շահագործման հանձնելու արարողությունը:
Allseas շվեյցարական ընկերությունը դեկտեմբերի 22-ին Բալթիկ ծովից դուրս է բերել այն նավերը, որոնք զբաղվում էին «Հյուսային հոսք-2» գազատարի անցկացմամբ: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին։
Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ իրադրության զարգացման բոլոր սցենարներին, եթե եվրոպական երկրները գործարկեն այն մեխանիզմը, որը կարող է բերել Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պատրաստ է անձնական հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու դաշինքի եւ Մոսկվայի հարաբերություններում առկա դժվարությունները:
Նոր Զելանդիայի Ուայթ-Այլենդ կղզում հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 17-ի:
Խորվաթիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար եւ նախկին վարչապետ Զորան Միլանովիչն առաջատարն է դեկտեմբերի 22-ին երկրում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում:
ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգի ավտոմայրուղում զանգվածային վթարի հետեւանքով տուժածների թիվը հասել է 51-ի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերստին քննադատության է ենթարկել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ նրան մեղադրելով Սենատում հանրապետականներին պաշտոնազրկման ընթացակարգի անցկացման պայմաններ թելադրելու փորձի մեջ։
Դիարբեքիրի շրջակայքում, մասնավորապես Սիիրթում (Սղերդ) նավթի նոր պաշարներ են հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում տեղակայված ռումբերի վերաբերյալ հաղորդումների պատճառով ստուգել են առնվազն 1000 հիմնարկություն, դրանցից տարահանել է ընդհանուր առմամբ 170 հազար մարդ:
Անցած նոյեմբերը շատ տաք է եղել եւ երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել ջերմաստիճանային վարկանիշում՝ զիջելով միայն 2016 թվականի նոյեմբերին:
«Յանդեքս»-ը պարզել է, թե օգտատերերի շրջանում որ իրադարձություններն ու անձինք են առավել մեծ ժողովրդականություն վայելել 2019 թվականին՝ որոնիչում կատարված հարցումների արդյունքների ամփոփումից հետո:
Առնվազն 18 հազար մարդ է 24 ժամվա ընթացքում լքել Իդլիբը՝ շրջանում հարձակումների թվի ավելացման պատճառով:
Նույնիսկ ինքը՝ Փաշինյանը, ընդունում է, որ հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր բովանդակությունը ռազմատեխնիկական համագործակցությունն է: Դա այն բանի արդյունքն է, որ Ռուսաստանը տրամադրում է Հայաստանին լուրջ զեղչ սպառազինության գնման հարցում, առանց նման զեղչերի՝ Հայաստանը ոչ միայն չէր կարողանա ստանալ սպառազինություն, բայց ամենակարևորը՝ չէր կարողանա Փաշինյանի բերանով հայտարարել, որ հաջորդ տարի մատակարարումներն աճելու են: Այս ամենի պատճառը արտոնյալ գներն են Ռուսաստանի կողմից:
ԱՄՆ-ի Սննդամթերքի ու դեղորայքի որակի հսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել էբոլա տենդի մահացու վտանգավոր վիրուսի դեմ երկրում առաջին պատվաստանյութի օգտագործմանը: Այդ մասին հայտնել է գերատեսչությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գլխավորել է 100 ամենաազդեցիկ ուկրաինացիների ցուցակը. պետության նախկին ղեկավար, իսկ այժմ պատգամավոր եւ «Եվրոպական համերաշխություն» կուսակցության ղեկավար Պյոտր Պորոշենկոն հայտնվել է միայն 18-րդ տեղում: Ավանդական ամենամյա վարկանիշը կազմում է «Ֆոկուս» հանդեսը։