
Գազայի հատվածից արմատականները մի քանի հրթիռ են արձակել Իսրայելի կողմը

Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից երեք հրթիռ են արձակել Իսրայելի կողմը, որոնցից երկուսը կալանվել են հակաօդային պաշտպանության համակարգի կողմից: Ապրիլի 26-ին Twitter-ում այդ մասին հաղորդել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:
«Հենց հիմա Գազայի հատվածում ահաբեկիչների կողմից երեք հրթիռ է արձակվել Իսրայելի կողմը. երկու հրթիռները կալանվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, մեկ աձակումը չհ հաջողվել, եւ հրթիռը պայթել է Գազայի հատվածի տարածքում»,- ասված է զինվորականների հաղորդագրության մեջ:
Ապրիլի լույս 24-ի գիշերը տեղի է ունեցել Իսրայելի ամենահզոր հրթիռակոծումը 2020 թվականի փետրվարից ի վեր, երբ մեկ օրում Գազայի հատածից արմատականներն Իսրայելի վրա էին արձակել շուրջ 80 հրթիռ: Մի քանի ամսվա ընդմիջումից հետո առանձին հրթիռակոծումները վերակագնվել են անցյալ տարվա վերջին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: