
Մենք երբեք չպետք է մոռանանք. ԵԽ-ի Renew Europe խմբակցությունը՝ Ապրիլի 24-ի առիթով

Եվրոպական խորհրդարանի Renew Europe խմբակցությունը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով հայտարարություն է արել՝ շեշտելով, որ այդ իրադարձությունները երբեք չպետք է մոռանալ:
Խմբակցության «Թվիթեր»-ի էջում մասնավորապես նշված է. «Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 -ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, ողբերգություն, որի ընթացքում ավելի քան 1.5 միլիոն հայեր սպանվեցին: Մենք երբեք չպետք է մոռանանք»:
Խմբակցությունը շեշտել է, որ ապաքինումը պահանջում է ճանաչում և պատասխանատվություն: