
2020 թվականին Ռուսաստանում 44 ահաբեկչություն են կանխել

Իրավապահ մարմինների աշխատակիցները 2020 թվականին 44 ահաբեկչական գործողություն են կանխել: Առցանց ճեպազրույցում այդ մասին հայտնել է Ազգային հակաահաբեկչական կոմիետի (ԱՀԿ) ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Կուլյագինը:
«Անցյալ տարի նախապատրաստման փուլում կասեցվել է ելուզակների կողմից պլանավորված 96 հարձակում: Առանձնահատուկ նշեմ, որ կասեցվել է 44 ահաբեկչական ակտերի իրականացումը»,- ասել է նա: Կուլյագինի խոսքով՝ անցյալ տարի ոչնչացվել է ավելի քան 50 զինյալ, ձերբակալվել են ավելի քան 800 ելուզակ և նրանց հանցակիցներ, կասեցվել է 71 ընդհատակյա ահաբեկչական բջջի գործունեություն, ոչնչացվել է զենքով և ռազմամթերքով 156 թաքստոց:
Անցյալ տարի ԱՀԿ-ի որոշմամբ «իրավասու մարմինների աշխատակիցներն զգալի աշխատանք են կատարել խոցման միջոցների ապօրինի շրջանառության կասեցման միջգերատեսչկան համալիր պլանների կատարման ուղղությամբ»: «Միայն 2020 թվականին հայտնաբերվել և ոչնչացվել է զենքով և ռազմամթերքով 156 թաքստոց, շրջանառությունից առգրավվել են ավելի քան 600 միավոր հրազեն, 134 ինքնաշեն պայթուցիկ սարք, 100 հազարից ավելի փամփուշտ, ինչպես նաև 3 հազարից ավելի ական, նռնակ և այլ ռազմամթերք»,- հայտնել է Կուլագինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը։