Բաժիններ՝

Պատերազմը հիշեցրեց, թե որքան է ժխտումը նպաստում բռնության վերադառնալուն. Եվրախորհրդարանի պատգամավոր

Արցախում վերջերս տեղի ունեցած պատերազմը հիշեցրեց, թե որքան է պատմության ժխտումը շարունակում նախապատրաստել բռնության վերադարձը:  Թվիթերի իր էջում այս մասին գրառում է կատարել Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Բելամին:

«Երևանից Փարիզ՝ նույն ջերմեռանդությամբ հիշելով հայերի ցեղասպանությունը: 106 տարի անց, վերջին պատերազմը, մեզ հիշեցրեց, թե որքան է պատմության ժխտումը նախապատրաստում բռնության վերադարձը: Այս հանցագործությունը մասին լռելը նշանակում է ոչ միայն արհամարհել դրա զոհերին, այլ նաև սպառնալիք՝ ապագային»,- նշել է Բելամին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930