Բաժիններ՝

Եվրախորհրդարանի խմբակցությունը ողջունել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Եվրոպական խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատների խմբակցությունը «Թվիթեր»-ի իր էջում ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչելը:

«Եվրախորհրդարանը 2015-ին արդեն ընդունել է հիշատակող բանաձև՝ Հայկական ցեղասպանության և Օսմանյան կայսրությունում զոհված 1,5 միլիոն անմեղ հայ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու մասին»,- նշված է եվրախորհրդարանի խմբակցության գրառման մեջ, որն կցված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկար՝ «Երբեք մի մոռացեք հայերի ցեղասպանությունը» վերտառությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930