
Եվրոպայում ամենաբարձր գնաճն արձանագրվել է Թուրքիայում

2021թ. ապրիլին Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հրապարակած զեկույցի տվյալներով՝ Թուրքիայում գնաճի մակարդակը կազմել է 13.6 տոկոս: Նման ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում զբաղեցնում է վերջին հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» թերթը գրում է. «Բարձր տոկոսադրույքի, փոխարժեքի և գնաճի հետևանքով տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող Թուրքիան շարունակում է այս ոլորտում տեղ զբաղեցնել աշխարհում ամենավատ ցուցանիշ ունեցող երկրների կողքին»:
Ըստ հիշյալ զեկույցի՝ Թուրքիան գնաճի նման ցուցանիշով հաջորդում է Իրաքին (9.6 տոկոս):