
Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ճանաչում է «հայ ժողովրդի սարսափելի տառապանքն ու ողբերգությունը». ԶԼՄ

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 24-ին հայտարարել է, որ ճանաչում է «հայ ժողովրդի սարսափելի տառապանքն ու ողբերգությունը», բայց չի ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ջարդերը որպես ցեղասպանություն: Այս մասին տեղեկացրել է «The Times of Israel»-ը։
«Հատկապես այս օրերին մենք և աշխարհի ժողովուրդները պարտավոր ենք ապահովել, որ նման իրադարձություններ այլևս չկրկնվեն», – ասվում է հայտարարության մեջ: