Բաժիններ՝

Իտալիայի հարավում գրեթե հարյուր մարդ են ձերբակալել մաֆիայի հետ կապերի կասկածանքով. ANSA

Իտալիայի իրավապահ մարմինները ձերբակալել են 99 մարդու, որոնց կասկածում են Բարի քաղաքում (Ապուլիայի հարավային մարզ) տեղական մաֆիայի հետ կապերի մեջ: Ապրիլի 26-ին այդ մասին հաղորդել է ANSA գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ խոսքը վերաբերում է «Ստրիշուլիո» կլանին, որը գործում է հարավային տարածաշրջանի վարչական կենտրոնում: Մասնավորապես, ձերբակալվածներին մեղսագրում են մասնակցություն մաֆիական խմբավորանը, շորթում և հանցագործություններ՝ կապված թմրանյութերի հետ: Ընդամենը հետաքննություն է վարվում 147 մարդու նկատմամբ, նշում է գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս