Իսրայելը Գազայի ափերի մոտ լիովին փակել է ձկնորսական գոտին ի պատասխան հրթիռների արձակման
Իսրայելն ապիրիլի 26-ի 06:00-ից (Երեւանի ժամանակով 07:00-ից) Գազայի հատվածի ափերի մոտ լիովին փակել է ձկնորսության համար գոտին պաղեստինցի ծովայինների համար՝ ի պատասխան Իսրայելի տարածք հրթիռների արձակման: Այդ մասին հաղորդել է Kan ռադիոկայանը։
Ռադիոկայանի տվյալներով՝ նախ որոշում էր ընդունվել ապրիլի 26-ի 06:00-ից պաղեստինցիների համար ձկնորսության գոտին 15 ծովային մղոնից (շուրջ 28 կիլոմետր) կրճատել մինչեւ 9 ծովային մղոն (շուրջ 17 կիլոմետր), բայց ապրիլի լույս 26-ի գիշերը հրթիռակոծումների շարունակումիրց հետո որոշվել է այն լիովին փակել պաղեստինցի ծովայինների համար: Ապրիլի 23-ի երեկոյից մինչեւ 24-ի առավոտ արմատականները Գազայի հատվածից 36 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը կալանել է դրանցից վեցը, մնացածները պայթել են չբնակեցված տեղանքում: Ապրիլի լույս 24-ի գիշերը տեղի է ունեցել Իսրայելի ամենահզոր հրթիռակոծումը 2020 թվականի փետրվարից ի վեր, երբ արձակվել էր 80 հրթիռ: Մի քանի ամսվա ընդմիջումից հետո առանձին հրթիռակոծումները վերսկսվել են անցյալ տարվա վերջին:
Ապրիլի լույս 26-ի գիշերն արմատականները Գազայից առնվազն չորս հրթռ են արձակել Իսրայել, դրանցից երկւսը կալանվել են հակօդային պաշտպանութան «Երկաթե գմբեթ» համակարգով, հայտնել է բանակային մամուլի ծառայությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: