Բաժիններ՝

Գերմանիան պաշտոնապես ճանաչել է հերերո և նամա ցեղերի ցեղասպանությունը և ներողություն խնդրել

Գերմանիան 20-րդ դարի սկզբին գերմանական գաղութային զորքերի կողմից ներկայիս Նամիբիայի տարածքում հերերո և նամա ցեղերի ոչնչացումը պաշտոնապես ճանաչել է ցեղասպանություն և ներողություն խնդրել զոհերի ժառանգներից: Այս մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը:

Մաասը հայտարարել է, որ ավելի քան հինգ տարվա բանակցությունների արդյունքում Գերմանիան և Նամիբիան համաձայնության են հասել համատեղ պատմության ամենամռայլ էջը գնահատելու շուրջ, հավելելով, որ որպես անասելի տառապանքների ճանաչման քայլ Գերմանիան Նամիբիային միլիոնանոց օգնություն կհատկացնի երկրի զարգացման համար:

Նամիբիան -նախկինում գերմանական Հարավ-Արեւմտյան Աֆրիկան Գերմանիայի գաղութն էր 1884-ից մինչեւ 1915 թվականը: 1904-1908 թվականներին կայսերական Գերմանիայի զորքերը ոչնչացրել են հերերո և նամա ցեղերի տասնյակ հազարավոր ներկայացուցիչների։

Պատմաբանները դա անվանել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31