«Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչու պետք է սկզբից Արցախը տային». Լարիսա Ալավերդյան
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ պետք չէ թերագնահատել Հայաստանի իշխանություններին և ասել, թե նրանք չմտածված գործողություններ են անում:
«Նրանց քայլերը համապատասխանում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մտածված ծրագրերին: Ես ուղղակի բոլորին խնդրում եմ՝ մի թերագնահատեք, մի ասեք՝ նրանք չեն կարողանում, անմիտ են և այլն: Դա շատ հասուն մտքի և այլ ազգի անվտանգության համար հոգացող անձինք են: Հիմա դուք հասկանո՞ւմ եք՝ ինչու պետք է սկզբից Արցախը տային, որովհետև Հայաստանի սահմաններն այսպես քայքայելը հնարավոր չէր լինի, եթե Արցախը չհանձնվեր: Խնդիրը եղել և մնում է՝ Հայաստանը ուղղակի ենթարկել, նախ և առաջ, թուրք-ադրբեջանական ռազմավարական նպատակներին հասնելու համար, երկրորդ՝ պարզապես դարձնել Թուրքիայի ազդեցության և ենթակայության ներքո գտնվող մի տարածք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ խնդիր է դրված, որ Հայաստանը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, գոյություն չունենա. «Քանի որ նախ և առաջ՝ Ադրբեջանն է արդեն ամբողջովին լուծարվել Թուրքիայի մեջ, մնացել է ձևական, դե յուրե, որը անհրաժեշտ է Թուրքիային, և քանի դրանով Ադրբեջանը գնահատում ենք՝ որպես բուֆերային պետություն, ապա մենք դառնում ենք բուֆերային պետության բուֆերային պետություն: Եթե դա որևէ մեկը չի հասկանում, դա նշանակում է, որ ինքնուրույն քաղաքականություն, նշանակություն, ինքնուրույն ազգային շահերի մասին պետք է Հայաստանը մոռանա, և միայն ներքին կառավարման կամ ինչ-ինչ հարցեր կմնան մինչ այն պահը, քանի դեռ դա չի վնասել թուրք-ադրբեջանական ազգային շահերին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում