ԵՄ-ն կարծում է, որ Սիրիայի ընտրությունները ձախողում են հակամարտության լուծման որոնման ջանքերը
Եվրամիությունը կարծում է, որ Սիրիայի նախագահի՝ մայիսի 26-ին կայացած ընտրությունները ձախողում են երկրում հակամարտության կայուն լուծման որոնման ջանքերը: Այդ մասին ասված է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը մայիսի 27-ին տարածվել է Բրյուսելում։
«Մայիսի 26-ին Սիրիայում կայացած ընտրությոնները չեն համապատասխանել հիրավի ժողովրդավարական քվեարկության չափանիշներից ոչ մեկին, չեն նպաստել հակամարտության կարգավորմանը,- նշված է այնտեղ:- Եվրամիությունը գտնում է, որ երեկվա ընտրությունները ձախողում են սիրական հակամարտության կայուն լուծման որոնման ջանքերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: