Բաժիններ՝

Հնդկաստանում գրանցվել է ապրիլից ի վեր COVID-19-ի դեպքերի օրական աճի ամենացածր ցուցանիշը

Հնդկաստանում գրանցվել է ապրիլից ի վեր COVID-19 կորոնավիրուսով վարակման դեպքերի օրական աճի ամենացածր ցուցանիշը. վերջին 24 ժամվա ընթացքում ախտորոշվել է վարակման 186 հազար 364 դեպք: Այդ մասին հաղորդել է Times of India հրատարակությունը, վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։

Ինչպես նշում է Times of India-ն, վերջին անգամ այդ ցուցանիշը 187 հազարը չի գերազանցել ապրիլի 14-ին: Հրատարակությունն ընդգծում է, որ վարակվածների թիվը երկրում շարունակում է աստիճանաբար նվազել: Այսպես, արդեն շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ COVID-19-ի դեպքերի օրական աճը չի գերազանցում 200 հազարի նշագիծը: Դրա հետ մեկտեղ մայիսին ավելի վաղ հիվանդացության մակարդակը մեկ օրում կազմում էր ավելի քան 300 հազար: Սակայն մահվան ամենօրյա դեպքերի թիվն առաջվա պես գերազանցում է 3 հազարը: Անցած օրվա ընթացքում երկրում ախտահարվածների շրջանում գրանցվել է մահվան 3660 դեպք:

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Հնդկաստանում լարված իրադրություն է ստեղծվել կորոնավիրուսով հիվանդացության բարձր ցուցանիշի պատճառով: Հաղորդվել է, որ երկրի մի շարք տարաշրջանների հիվանդանոցներ լեփ-լեցուն են, դիտվում է մահճակալների, թթվածնի բալոնների եւ թոքերի արհեստական շնչառության ապարատների անբավարարություն: Բնակիչները ստիպված են օգնության սպասել հիվանդանոցների մերձակայքի փողոցներում, շտապ օգնության մեքենաների մեջ:

Դրա հետ մեկտեղ հաղորդվել է երկրում կորոնավիրուսի առանձնապես վտանգավոր շտամի հայտնաբերման մասին, որը նույնիսկ ստացել է «հնդկական» անվանումը: Հնդկաստանն աշխարհում երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում COVID-19-ի տարածման տեմպերով: Համավարակի ողջ ժամանակաշրջանում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 27,5 միլիոն դեպք, ավելի քան 318,8 հազար ախտահարված մահացել է: Մինչդեռ երկրում գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայից ապաքինման շուրջ 24,8 միլիոն դեպք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս