
Եվրամիությունն անհանգստացած է ԵՄ-ի երկրներից չվեթեր ընդունելու՝ Մոսկվայի մերժումից

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունն անհանգստացած է Միության եկրներից չվերթեր ընդունելու՝ Մոսկվայի մերժումից: Այդ մասին նա հայտարարել է մայիսի 28-ին՝ Լիսաբոնում Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուց հետո։
«Երեկ հայտնվեցին նորություններ Մոսկվայում եվրոպական ինքնաթիռների թռիչքի եւ վայրէջքի համար արգելքների մասին, ինչն օդային երթեւեկության մեծ խախտում է: Բայց մենք մինչեւ հիմա չգիտենք, թե դա մասնավոր դեպք է արդյոք, թե ընդհանուր քայլ Ռուսաստանի իշխանությունների կողմից, որպեսզի եվրոպական ինքնաթիռներին հարկադրվի թռչելու Բելառուսի տարածքի երկնքով»,- նշել էԲորելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: