
Ավստրիայում դպրոցականներով էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից և ընկել գետը

Զալցբուրգի Դաշնային երկրամասում ռելսերից դուրս է ընկել տարածաշրջանային մարդատար էլեկտրագնացքը: Մեկ վագոն ընկել է Մուրա գետը, տուժել են 17 դպրոցականներ: Հուլիսի 9-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է Կարմիր խաչի տարածաշրջանային փրկարար գործողության պետ Անտոն Շիլհերը:
«Գնացքում գտնվել են 54 դպրոցականներ: 17 հոգի թեթեւ վնասվածքներ է ստացել»,- ասել է Շիլհերը: Գնացքի բոլոր ուղեւորներն Ավստրիայի քաղաքացիներ են, ճշտել է փրկարարը: