Բաժիններ՝

Թալիբները հայտարարել են Իրանի հետ սահմանին հսկիչ անցակետը գրավելու մասին

«Թալիբան» արմատական շարժման զինյալները վերահսկման տակ են վերցրել հսկիչ անցակետեր Իրանի եւ Թուրքմենստանի հետ սահմաններին, երկուսն էլ գտնվում են Հերաթի նահանգում: Հուլիսի 9-ին այդ մասին հայտնել է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարին։

Թալիբների ներկայացուցիչներն AFP-ին հավաստել են «Իսլամ Քալա» հսկիչ անցակետի գրավումն Իրանի հետ սահմանին: Սակայն Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը ժխտում է այդ կետի նկատմամբ կառավարական վերահսկողության կորուստը, նշում է 1TV հեռուստաալիքը:

Լրացուցիչ մեկնաբանություններ թալիբների կողմից Թուրքմենստանի հետ սահմանին հսկիչ անցակետի գրավման մասին տեղեկատվության առիթով գործակալությունը եւ հեռուստաալիքները չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031