5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆոռնիայի նահանգում
Հուլիսի 8-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ոնեցել Կալիֆոռնիայի նահանգի տարածքում՝ ՝Նեւադայի նահանգի սահմանի մոտ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կալիֆոռնիայի Մարքլիվիլ ոչ մեծ բնակավայրից 32 կիլոմետր դեպի հարավ – արեւելք:
Երկրաշրժի օջախն ընկած է եղել 9,8 կիլոմետր խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: