Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն արձագանքել է մեղադրանքներին առ այն, որ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում հայերին թիրախավորող անօդաչու թռչող սարքերում կիրառված են կանադական տեխնոլոգիաներ:
Աշոտ Ղուլյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Ստամբուլում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ազգայնամոլական խմբավորումները Ադրբեջանի դրոշներով ավտոերթեր են կազմակերպել հայերով բնակեցված մի քանի թաղամասերում:
Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ ժողովրդին․ ՈՒՂԻՂ
Հայաստանի Հանրապետության օրակարգում կա Արցախի անկախության ճանաչման հարցը:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ: Այսպիսով, ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում պատմել է Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների մատակարարման մասին:
ԱԱԾ–ն փաստեր է ներկայացնում ռազմական գործողություններում թուրքական կողմի մասնակցության, վարձկան-ահաբեկիչների ներկայության և վերջիններիս շրջանում առկա խուճապի վերաբերյալ
Արտաքին ագրեսիայի դեպքում թիվ մեկ խնդիրն է պաշտպանել բնակչությանը հարձակումից։
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը Լեռնային Ղարաբաղում հակամարտող երկրների կողմից իր տարածքի վրա ցանկացած հարձակում անթույլատրելի է համարում: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է երկրի ԱԳՆ պաշտոնական կայքում:
Լոնդոնի Ադրբեջանի դեսպանատան դիմաց Մեծ Բրիտանիայի հայ համայնքն իրականացնում է ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող բողոքի ակցիա: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց բողոքի ակցիայի մասնակից Սոնա Կլաջյանը՝ հավելելով, որ մեկ պահանջ ունեն. «Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիան վերանա»:
Իրանի խորհրդարանի պատգամավորները կոչ են անում դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և խնդիրը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և, ընդհանրապես, միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի ռազմական ագրեսիայի անհապաղ դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Միևնույն ժամանակ, նշում ենք, որ միջազգային հանրության բոլոր պահանջները և կոչերը լկտիաբար մերժվում են Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկչական կազմակերպությունների եռյակ դաշինքի կողմից։
Առավազն 15 մարդ է զոհվել ավելի քան 30-ը՝ վիրավորվել Աֆղանստանի Նանգարհարի արեւելյան նահանգում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Ամերիկյան պետությունների կազմակերպությունը վերջին 5 տարիներին ուշիուշով հետևել է Ադրբեջանի միակողմանի սպառազինության մրցավազքին, դա ԼՂ ուղղությամբ զինված վերջին ագրեսիայի նախապատրաստումն է եղել. հակամարտության սրման հարցում Ադրբեջանի լիարժեք պատասխանատվության վերաբերյալ հստակ ապացույց կա:
Միջազգային իրավունքի համառուսաստանյան ասոցիացիայի անդամ, փորձագետ Դենիս Դվորնիկովն անդրադարձել է Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին: «Այս ամենն ավարտվելու է. և ավարտվելու է հօգուտ հայերի: Գլխավորը չխանգարել նրանց իրենից սահմանից ավելի հեռացնելու սրիկա ահաբեկիչներին: Չէ որ դրանք քաղաքակիրթ աշխարհի սահմաններն են»,- այս մասին նա գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
Կարծում եմ՝ պետք է հստակեցնենք, որ այս լայնածավալ պատերազմը Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև է։ Ադրբեջանն, ըստ էության, ցանկանում է այս տարածքը մաքրել հայերից։
Իտալիայում Թուրքմենստանի դեսպան (նստավայրը՝ Հռոմ) Թոյլի Կոմեկովը միաժամանակ դեսպան է նշանակվել Իսրայելում. համապատասխան հրամանագիրը հոկտեմբերի 1-ին ստորագրել է նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը:
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհուրդը, քննարկելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիան, ընդունել է դիմում՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներին։
Որոնողական աշխատանքներից հետո, որոնք երկրորդ օրը չդադարող ռեժիմով իրականացվում են Աջարիայի Խելվաչաուրի մունիցիպալիտետի Ջոչո գյուղում (Վրաստան), որտեղ հորդառատ անձրեւներից հետո մոտավորապես 40 հազար տոննա հողազանգվածով սողանքներ են եղել, փրկարարները փլվածքների տակ չորս մարդու մարմին են հայտնաբերել։
Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։
Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել արգելել ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Հայաստան և Ադրբեջան` Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունների վերսկսման պատճառով:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը նկատում է, որ Թուրքիայի իշխանությունները բացահայտորեն անում են պատերազմի քարոզչություն, ինչը մեծ հանցանք է:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, հայտնելով, որ պատրաստ է հարթակ տրամադրել Թբիլիսիում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ցանկացած ձևաչափով բանակցություններ անցկացնելու համար:
Դրությունը ծանր է, կատաղի ու ծանր կռիվներ են. բայց ավելի ծանր դրություններից էլ է մեր պետականությունը հաղթող դուրս եկել։
ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում։
«Ադրբեջանի կողմից Խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվում է LAR-160 տեսակի համազարկային կայանքների կասետային արկեր»։
«Ադրբեջանում, բացի վարձկաններից, հիմնականում առաջնագիծ են տանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ թալիշներ, լեզգիներ, ավարներ և այլք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: