
Փոխհրաձգություն է տեղի ունեցել Քաբուլի օդանավակայանում

Օգոստոսի 23-ի առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել անվտանգության աֆղան աշխատակիցների և անհայտ անձանց միջև, մեկ աֆան ուժային զոհվել է: Այդ մասն Twitter-ի իր էջում հայտնել է Բունդեսվերը:
«Այսօր առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել անվտանգության աֆղանական ուժերի և անհայտ անձանց միջև Քաբուլի օդանավակայանի հյուսիսային մուտքի մոտ: Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցը զոհվել է, ևս երեքը վիրավորվել են»,-ասված է Գերմանիայի զինված ուժերի հաղորդագրության մեջ:
Ճշտվում է, որ փոխհրաձգությանը մասնակցել են նաև գերմանացի և ամերիկացի զինծառայողները, նրանցից ոչ ոք չի տուժել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: