Պուտինն ու Էրդողանը քննարկել են Աֆղանստանի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կարևորությունը: Նախագահները պայմանավորվել են ամրապնդել աֆղանական խնդիրների երկկողմ համակարգումը։

Բացի այդ կողմերը անդրադարձել են ռուս-թուրքական առևտրատնտեսական համագործակցության հարցերին մասնավորապես էներգետիկ ոլորտում:

Էրդողանը ցավակցություն է հայտնել 2021 թվականի օգոստոսի 14-ին Թուրքիայում Ռուսաստանի պաշտպանության նախարարության Be-200ES ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որում եղել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի քաղաքացիներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031