Բաժիններ՝

Ուզբեկստանի նախագահը որպես հյուր կմասնակցի ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւն օգոստոսի 23-ին որպես հյուր կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանին: Օգոստոսի 23-ին այդ մասին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

«Հաշվի առնելով Աֆղանստանում ստեղծված իրադրությունը, ինչպես նաեւ այն միջոցներին ավելի խորը ծանոթանալու նպատակով, որոնք ձեռնարկվում են մերձավոր գործընկեր երկրների եւ տարածաշրջանում անմիջական հարեւանների կողմից հնարավոր մարտահրավերների եւ անվտանգության սպառնալիքների հակազդման առումով՝ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոեւը որպես հյուր կմասնակցի ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովին, որը կկայանա 2021 թվականի օգոստոսի 23-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 23-ին տեսակոնֆերանսի ռեժիմով կկայանա ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը: Դրա անցկացկման որոշումն ընդունվել է Աֆղանստանի վերջին իրադարձությունների ֆոնին: ՀԱՊԿ-ն անվտանգության հարցերով միջազգային կազմակերպություն Է, որի մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս