Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Աֆղանստանում Ռուսաստանի զինվորականներ ուղարկելու անհրաժեշտությունը

Ռուսաստանի համար հրատապ չէ Աֆղանստան զորակազմ ուղարկելու հարցը, թալիբները ոչ մեկի ռազմական աջակցության կարիքը չունեն: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:

«Այդպիսի հարցադրումը հրատապ չէ: Այդպիսի քայլը չէր համապատասխանի մեր շահերին: Բացի այդ, Աֆղանստանի նոր իշխանությունները ձեռնամուխ են եղել երկրում կարգ հաստատելուն եւ ոչ մեկի ռազմական աջակցության կարիքը չունեն»,- նշել է նա:

Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել է վերջին շաբաթներին՝ կապված խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակման հետ:

Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները եւ աղբյուրները հաղորդել են, որ խռովարարները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Այդ նույն օրն ավելի ուշ զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ եւ իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ հեռացել է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»:

Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս