Բաժիններ՝

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարող է հրաժարվել աթոռից՝ առողջական վիճակի պատճառով. ԶԼՄ-ներ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարող է հրաժարվել իր աթոռից առողջության հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իտալական աղբյուրին:

Աղբյուրի տվյալներով՝ վատիկանյան շրջանակներում առավել հաճախ են ենթադրություններ հնչում առաջիկայում սպասվող կոնկլավի (կարդինալների հավաք, որը հրավիրվում է Հռոմի պապի մահվանից 10 օր հետո՝ նոր պապ ընտրելու համար՝ խմբ.) մասին: Պարբերականն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դեկտեմբերին կլրանա քահանայապետի 85-ամյակը: Նույն տարիքին էր նաև նրա նախորդ Բենեդիկտոս XIV-ը, երբ հրաժարվեց աթոռից:

Հուլիսին 84-ամյա Ֆրանցիկոսը աղիների վիրահատություն է տարել՝ ընդհանուր անզգայացմամբ: Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, պապի առողջական վիճակից կախված կլինի նրա այցը Հունգարիա և Սլովակիա, որը նախատեսված է սեպտեմբերի 12-15-ը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Ֆրանցիսկոս պապը 2014 թվականին լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ կարող է հրաժարվել աթոռից, ինչպես իր նախորդը: Վերջինս Հռոմի կաթոլիկ եկեղեցին գլխավորում է 9 տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս