Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 29-ի միջանկյալ միջոցի կիրառման որոշումը չկատարելու վերաբերյալ նոր ապացույցներ:
ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանն ու առանց նախապայմանների բանակցությունների շուտափույթ վերսկսմանը:
Քաղաքագետ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հակառակորդի կողմից Հադրութին ու Ստեփանակերտին հասցված հարվածներին: Նա այդ առնչությամբ հարցեր է հղել միջազգային գործընկերներին և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք ներկայացնում ենք ստորև.
Արցախի ՊԲ-ն այսօր հրապարակեց նահատակված 55 զինծառայողների անունները: Նրանց թվում էր Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքից 20-ամյա Մեխակ Արեստի Սադոյանը: Համայնքի ղեկավար Արման Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում Մեխակին նկարագրեց՝ պարկեշտ և օրինակելի հայորդի:
«Այն անհատական գանգատները, որ ներկայացվում են 2010թ, ինչպես նաև 2016 թվականից՝ բոլորն էլ պատկերացնում էին, որ սա, ի վերջո, բերելու է միջպետական գանգատի»,- «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
«Ուկրաինան ադրբեջանա-հայկական կոնֆլիկտի կողմերից որևէ մեկին չի ցուցաբերի ռազմական օգնություն: Իսկա ահա բժշկական օգնություն, ավելի ստույգ՝ չափից առավել վառ երևակայություն ունեցող պատգամավորների համար հաբեր պետք է փնտրել ողջ երկրով մեկ»,-գրել է Արսեն Ավակովը:
Ադրբեջանական մեդիահարթակներում տեղեկություններ են տարածվում, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքի բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու` Ալիևի հրամանը:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Չի ասվում, թե արդյոք մեր կյանքի նպատակը քաղաքակրթական առաջնագիծ դառնա՞լն էր։ Հատկապես որ առաջնագծում զոհվում են, իսկ քաղաքակիրթ կոչված աշխարհը դա դիտարկում է որպես մանրադրամ իր մեծ խաղերում։
Միջազգային հանրությունը պետք է արձագանքի և դադարեցնի հակամարտությունը, որն Ադրբեջանը սկսեց Լեռնային Ղարաբաղում, քանի դեռ այն ավելի մեծ և դրամատիկ չափերի չի հասել:
«Խուճապի պետք չէ մատնվել. Ստեփանակերտում ինչ-որ տրաքոց եղավ, այսօր մի անգամ էլ էր եղել, բայց չգիտենք՝ դեռ որտեղ է հարված եղել: Պատերազմում գտնվող երկիր ենք, ինչ եք ուզում: Ինձ թվում է ԱԹՍ է, բայց մի քիչ հետո պարզ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
Ստեփանակերտին խփեցին. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արծրուն Հովհաննիսյանը։ Ժամը 13:52-ին Արծրուն Հովհաննիսյանը ևս մեկ գրառում կատարեց՝ հավելելով․ «Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է փրկարար ծառայությունը»։ https://www.facebook.com/arcrun/posts/3398025626899688
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանում պահեստազորի հավաքը մոտ է տապալվելուն։ Դա պարզորոշ ձևով նկատելի է սոցիալական ցանցերում հրապարակվող հավաքների մասին կադրերից։ Մարդկանց մի մասին, բառիս բուն իմաստով, խցկում են ավտոբուսները ու ճանապարհում ֆռոնտ։
Ամերիկյան «Ռուզվելտ» էսկադրային ականակիրն սկսել է անցումը Սեւ ծովից Միջերկրական ծով՝ Ուկրաինայի ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժությունների ավարտից հետո: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի՝ հոկտեմբերի 2-ին տարածված հաղորդագրության մեջ:
Ադրբեջանին սթափեցնելու համար, արդեն ժամանակն է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցնեն պատժիչ գործողությունների, քանի որ ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր հարձակողական գործողություններն ու սադրանքները՝ հաշվի չառնելով Մինսկի խմբի հայտարարությունները։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։
Եվրամիությունը կոչ է արել Թուրքիային դադարեցնել միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և կառուցողական դեր ստանձնել՝ լարվածության թուլացման համար, հայտարարել է Եվրոպական խորհդրի նախագահ Շառլ Միշելը՝ ամփոփելով անդամ երկրների նախագահների երեկվա գագաթնաժողովը։
Հադրութ քաղաքի հրետակոծության հետևանքները
Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի ԶՈՒ հրետանի է կիրառել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, որի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։
Հայկական ՀՕՊ ուժերը Արցախի հարավարևեյան ուղղությամբ ժամը 12:15-ին խոցել են հակառակորդի ինքնաթիռ, իսկ հյուսիսային ուղղությամբ ժամը 12:07-ից 12:10-ն ընկած ժամանակահատվածում՝ երկու ԱԹՍ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 2-ին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որպեսզի քննարկի սիրիացի զինյալների՝ Թուրքիայի տարածքով Ադրբեջան տեղափոխելու խնդիրը:
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
168 TV ԼՐԱՀՈՍ
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է հակառակորդի կուորստները:
«Դուք ասում եք, թե արդյո՞ք հնարավոր է հիմա երկխոսություն սկսել, երբ F-16 -երը սպանում են կանանց և տղամարդկանց՝ հրթիռակոծելով գյուղեր և քաղաքներ: Ինչպե՞ս կարող ես բանակցություններ սկսել, երբ Թուրքիան, որն այս հակամարտության մասը չէ, կրակում է Լեռնային Ղարաբաղի քաղաքների և գյուղերի վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հայտնի Le Figaro թերթին: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր ոչ մի լիազորություններ ժամանակավորապես փոխնախագահ Մայքլ Փենսին չի հանձնում այն պատճառով, որ վարակվել է նոր կորոնավիրուսով:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հենց նոր Սմերչը խփեց Հադրութ քաղաքին։ Կան քաղաքացիական վիրավորներ»։
Հայտնի է՝ Ադրբեջանի պարզունակ տնտեսությունը շարունակում է իրենից ներկայացնել նավթի և գազի գերարդյունահանում, խորացող քաղաքական անկայունությամբ և աշխարհաքաղաքական ռիսկերով: Մասնավորապես, 2019թ. Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է 48,05 միլիարդ ԱՄՆ դոլար, որի 37 տոկոսը բաժին է ընկնում նավթի և գազի արտահանմանը: Արտահանումը կազմել է 19,5 միլիարդ, որից 17,8 միլիարդ ԱՄՆ դոլարը (91 տոկոսը) նավթն ու գազն են:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք ողջունում ենք այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առաջնորդների մակարդակով խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սպասվող բանակցություններից առաջ պետք է հասկանալ, թե ինչ խնդիրներ է ցանկանում լուծել թշնամին: Թուրքիայի, Ադրբեջանի, Էրդողանի ու Ալիևի ընտանիքի շահերի նույնականացումը սխալ է, յուրաքանչյուրն իր խնդիրներն է լուծում ու պարտադիր չի, որ դրանք համընկնեն, անգամ կարող են հակասությունների մեջ լինել: Բնականաբար, միշտ չէ, որ նույնական են Փաշինյանի […]