Բաժիններ՝

ՄԱԿ-ն իր ևս 120 աշխատակիցների և այլ անձանց է տարահանել Աֆղանստանից

ՄԱԿ-ն օգոստոսի 22-ին Աֆղանստանից իր ևս 120 աշխատակիցների տարահանել Ղազախստան: Այդ մասին  ասված է այն հաղորդագրության մեջ, որը տրածել է ՄԱԿ-ի գլխավոր քարատուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«ՄԱԿ-ն Աֆղանստանում օգոստոսի 22-ին Քաբուլից 120 մարդ է տարել Ալմաթի, դա երկրորդ նման ավիաչվերթն է վերջին շաբաթվա ընթացքում: Ուղևորների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցներ և մի քանի ոչ կառավարական կազմակերպությունների անդամներ, կազմակերպություններ, որոնք ՄԱԿ-ի գործընկերներն են Աֆղանստանում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Միավորված ազգերը կենտրոնացած են «իրենց հազարավոր աշխատակիցների և գործընկերների անվտանգության» ապահովման վրա և աշխատում են «խիստ կարևոր հումանիտար և այլ օգնություն հասցնելով կարիքավոր աֆղաններին», նշել է Դյուժարիկը: Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի շուրջ հարյուր աշխատակիցներ Քաբուլից մեկնել են Ալմաթի, որպեսզի շարունակեն աշխատանքը հեռավար ռեժիմով:

«Թալիբան» արմատական շարժման վճռական հարձակումից առաջ Աֆղանստանում ՄԱԿ-ի տարբեր ներկայացուչություններում աշխատում էր մոտավորապես 3 հազար մարդ տեղացի բնակինչների թվից և ավելի քան 700 օտարերկրացիներ: «Թալիբան» արմատական շարժման զինյալներն օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել է, որ լքում է երկիրը, որպեսզի արյունահեղություն թույլ չտա: Հանրապետության փոխնախագահ Ամրուլա Սալեհը հայտարարել է, որ պետության ղեկավարի բացակայության պայմաններում ինքն ըստ Սահմանադրության դառնում է երկրի ղեկավարի պաշտոնակատար, և թալիբների դեմ զինված դիմադրության կոչ է արել: Արևմտյան երկրները տարահանում են իրանց քաղաքացիներին և դեսպանությունների աշխատակիցներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս