Զելենսկին Էրդողանին խնդրել է օգնել 100-ից ավելի Ղրիմի թաթարներին վերադարձնելու հարցում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է աջակցել Ռուսաստանի Դաշնության կողմից պահվող ավելի քան 100 Ղրիմի թաթարների ազատ արձակման հարցում:
Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմը։ Էրդողանն իր հերթին նշել է, որ «Ղրիմյան» հարթակի ստեղծման առաջին իսկ օրերից Թուրքիան աջակցել և աջակցելու է հարթակի աշխատանքներին:
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը շնորհավորել է Ուկրաինային անկախության 30-ամյակի առթիվ և շնորհակալություն հայտնել ուկրաինացի փրկարարների և հրշեջների` Թուրքիայում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնակցության համար: