«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին հայտարարել է, որ Եվրամիությունը Վրաստանին ենթակառուցվածքների զարգացման համար տրամադրել է 3,5 մլրդ եվրո գումար:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդես է եկել բոլոր կուսակցությունների համախմբման կոչով, որպեսզի կենսագործեն Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեի արդյունքները։
Դեռևս հայտնի չէ, թե երբ տեղի կունենա ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովը: Tert.am-ի հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն ասել է, որ ՀԱՊԿ-ում նախագահող երկիր է Ղրղզստանը, և որպես ընդունող կողմ՝ նրանք պետք է հանդես գան հերթական գագաթնաժողովն անցկացնելու օրվա առաջարկով:
Թուրքիան ընդգրկվել է Ռուսաստանի ամենախոշոր առևտրային գործընկերների հնգյակում: Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունը հրապարակել է Մոսկվայի ամենախոշոր առևտրային գործընկերների ցանկը 2018-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածի համար։
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգում հունվարի 15-ին Հուդզոն գետի Tappan Zee հին կամրջի արեւելյան մասը քանդվել է ստուգիչ պայթյունի ընթացքում:
ԱՄՆ-ում Press TV հեռուստաալիքի իրանցի լրագրողուհի Մարզիե Հաշեմիի ձերբակալումն անօրինական է ու անմարդկային, իսկ նրա պահման պայմանները խախտում են մարդու իրավունքները:
«Իրենց յուրաքանչյուր անհաջող արտահայտություն կարող է շրջվել ոչ միայն իրենց, այլև պետության դեմ»:
«Կարծում եմ՝ տեղին չէ բարեկամ երկրների հասցեին նման արտահայտություններ թույլ տալը, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Իրանում նախագահական ընտրություններն անցնում են բարձր չափորոշիչներով»:
Բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցության նախկին առաջնորդ (2006 – 2009 եւ 2010 – 2016) Նայջել Ֆարաջը գտնում է, որ Մեծ Բրիտանիայում հնարավոր է Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացումը:
Առնվազն ինը մարդ է զոհվել, եւս 20-ը՝ տարբեր աստիճանի ծանրության վերքեր ստացել հունվարի 16-ին Սիրիայի Մանբիջ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հուսով է, որ Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցի Մարատ Ուելդանով-Գալստյանին Ռուսաստան վերադարձնելու հարցը կհաջողվի լուծել երկխոսության ճանապարհով:
Ռուսաստանն այս տարի առաջընթաց է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման գործում:
Եվրամիությունը ջանում է նվազագույնի հասցնել Brexit-ից վնասը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյից նոր առաջարկություններ է սպասում այն բանից հետո, երբ խորհրդարանը հունվարի 15-ին չպաշտպանեց հանրակցությունից դուրս գալու նրա պլանը:
«Եվ այս շուրջ 160 միլիոնանոց ավտորիտար երկրներով շրջապատված Հայաստանը, եթե ժողովրդավարության առաջանցիկ զարգացումը դարձնում է իր հաղթաթուղթը, կարողանում է նաև միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավարական երկիր, որը ևս անպայման ունենալու է իր դրսևորումները դիվանագիտության մեջ»:
Քենիայի անվտանգության ուժերը ոչնչացրել են բոլոր այն վեց զինյալներին, որոնք մասնակցել են Նայրոբիում Dusit հյուրանոցի վրա հարձակմանը, որի զոհ է դարձել 14 մարդ:
Հարավկորեական-ամերիկյան Key Resolve («Հանգուցային որոշում») համատեղ հրամանատարաշտաբային վարժանքները կսկսվեն մարտի 4-ին եւ կտեւեն մոտավորապես երկու շաբաթ:
Միացյալ Թագավորության խորհրդարանում հունվարի 15-ին Brexit-ի պայմանների շուրջ գործարքի ձախողումը քաոսի է վերածում Եվրամիության կազմից երկրի դուրս գալու ողջ գործընթացը:
Դոնալդ Թրամփի վարչակազմն աշխատանքի է կանչել շուրջ 50 հազար պետական ծառայողների, որոնց հարկադրական չվճարվող արձակուրդ էին ուղարկել կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման (շաթդաունի) պատճառով:
Մեծ Բրիտանիայի բնակիչների 53 տոկոսը չի պաշտպանում վարչապետ Թերեզա Մեյի կառավարությանն անվստահության քվե հայտնելու շուրջ քվեարկություն անցկացնելու գաղափարն այն բանից հետո, երբ Համայնքների պալատը հունվարի 15-ի երեկոյան ձայների ճնշող մեծամասնությամբ հրաժարվեց պաշտպանել Brexit-ի վերաբերյալ համաձայնագիրը:
Ստամբուլի ամերիկյան հյուպատոսարանի առջև բողոքի ցույց է կազմակերպվել։ Նախաձեռնողը եղել է Թուրքիայի ազգայնական «Հայրենիք» կուսակցությունը, որի նախագահը Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքն է։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա հեմոռագիկ տենդի մահացու վտանգավոր վիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 658-ի, 402 մարդ մահացել է:
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Քիրստեն Գիլիբրանդը հայտնել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։
Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին վատ նորություն է համարել Brexit-ի վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի շուրջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանականների քվեարկության արդյունքները։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բացառել է Մեծ Բրիտանիայի հետ Եվրամիության նոր բանակցությունները նրա դուրս գալու պայմանների շուրջը:
ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է իրանական Press TV անգլալեզու հեռուստաալիքի լրագրողուհի եւ հաղորդավարուհի Մարզիե Հաշեմիին։
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյի կառավարությանն անվստաություն հայտնելու ընթացակարգը գործի դնելու մասին:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի Իրանի կողմից միջազգային նորմերի քամահրումը։
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի անվերահսկելի ելքի սպառնալիքն աճել է Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ համաձայնագրի դեմ բրիտանական խորհրդարանի քվեարկությունից հետո:
Բրիտանացի պատգամավորները մերժել են Brexit-ի պայմանների շուրջը Եվրամիության հետ գործարքը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։