Արգենտինայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ
Արգենտինայում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդել է Եվրոպա-միջերկարածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով 05:18-ին (Երեւանի ժամանակով 09:18-ին):
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Սան Անտոնիո դե լոս Կոբրես քաղաքից 76 կիլոմետր դեպի հյուսիս-արեւմուտք, օջախն ընկած է 177 կիլոմետր խորության վրա: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ Արգենտինայում տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը կազմել է 6,2: Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել էՌԻԱ Նովոստին: