Վրաստանի ՆԳՆ-ն զենքի ու զինամթերքի մի ամբողջ զինանոց է առգրավել Թբիլիսիում և Քութայիսում
Թբիլիսիում եւ Քութայիսում երեք մարդ է ձերբակալվել հրաձգային զենքի ու զինամթերքի անօրինական ձեռքբերման ու պահպանման մեղադրանքով: Այդ մասին հաղորդել է Վրաստանի ՆԳ նախարարությունը:
Գերատեսչության տեղեկատվությամբ, օպերատիվ եւ հետաքննչական միջոցառումների անցկացվել են տարբեր ժամանակներում՝ ինչպես Վրաստանի մայրաքաղաքում, այնպես էլ Իմերեթի տարածաշրջանում:
Ձերբակալվածների թվում կա ավելի վաղ դատապարտված 30-ամյա քաղաքացի: Նրա անձնական ավտոմեքենայի խուզարկության ընթացքում ոստիկանությունն առգրավել է Մակարով եւ TT ատրճանակներ, չորս պահունակ եւ 22 փամփուշտ:
Նաեւ Թբիլիսիում ձերբակալվել է 26-ամյա մի երիտասարդ, ում մեքենայի մեջ գտել են ատրճանակ, որը պատրաստվել է տնայնագործական եղենակով, պահունակ եւ չորս մարտական փամփուշտ:
Բացի այդ, ոստիկանությունը Իմերեթի տարածաշրջանում 49-ամյա տղամարդու է ձերբակալել զինամթերքի անօրինական ձեռքբերման ու պահպանման մեղադրանքով:
Նրա տան խուզարկության ժամանակ իրավապահները գտել են Ֆ-1 տեսակի նռնակ:
Հետաքննությունն իրականացվում է «Հրաձգային զենքի ու զինամթերքի անօրինական ձեռքբերում, պահպանում եւ կրում» հոդվածով: Հանցագործությունը նախատեսում է ազատազրկում երեքից մինչեւ յոթ տարի ժամկետով, հաղորդել է Sputnik-ը: