
Ավարտվել են թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները

Բաքվում տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական ԶՈՒ ստորջրյա հարձակման և պաշտպանության խմբերի համատեղ զորավարժություններն ամփոփիչ միջոցառումը:
Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
Հաղորդագրության համաձայն՝ համատեղ վարժանքների նպատակն է եղել բարելավել ստորաբաժանումների համագործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, ապահովել դրանց համահունչ լինելը հատուկ նշանակության գործողությունների կատարման ընթացքում, ինչպես նաև զարգացնել ստորաբաժանումների կառավարման հմտությունները և կարողությունները: