Բաժիններ՝

Թուրքիայում զբոսաշրջիկներով լի ավտոբուս է շրջվել

Թուրքիայի Մուղլայի շրջանում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել տուրիստական ավտոբուսի մասնակցությամբ։ Տուրիստական ավտոբուսի վարորդը սրտի նոպայի պատճառով կորցրել է կառավարումը եւ բախվել դպրոցական ավտոբուսին: Olumhaberi.com հրատարակության տվյալներով՝ վթարի պատճառ դարձած վարորդը տեղում մահացել է, տուժել է 7 դպրոցական եւ 41 ուկրաինացի զբոսաշրջիկ: Նման տվյալներ է ներկայացնում Cumhuriyet-ը, իսկ Demiroren գործակալությունը հաղորդում է, որ զբոսաշրջիկների թվում եղել են նաեւ ռուսաստանցիներ:

Սակայն ավելի ուշ Անթալիայում ՌԴ Գլխավոր հյուպատոսությունում «Ինտերֆաքս»-ին հաղորդել են, որ ավտոբուսում ՌԴ քաղաքացիներ չեն եղել: Ինչպես հայտնել են ՌԴ Գլխավոր հյուպատոսությունում, զբոսաշրջիկները եւ տեղի բնակիչները, որոնք ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, հիվանդանոց են տեղափոխվել հետազոտվելու եւ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար: Թուրքիայի երեք անչափահաս քաղաքացիների վիճակը, որոնք միջադեպի ժամանակ գտնվել են միկրոավտոբումում գնահատվում է որպես ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս