Իսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին՝ ի պատասխան հրթիռների արձակման
Իսրայելը ՀԱՄԱՍ շարժման օբյեկտներին է հարվածել՝ ի պատասխան Գազայի հատվածի տարածքից հրթիռների արձակման: Այդ մասին հաղորդել էբանակի մամուլի ծառայությունը: «Գազայում ահաբեկիչներն արդեն երեք գիշեր անընդմեջ հրթիռներով գնդակոծում են Իսրայելը՝ մարդկանց կյանքը վտանգի ենթարկելով Իսրայելում եւ Գազայում:
Ի պատասխան մենք հարված ենք հասցրել ՀԱՄԱՍ-ի չորս օբյեկտների, որոնք օգտագործվել են զորավարժությունների համար, զենքի արհեստանոցին եւ ահաբեկիչների՝ ստորգետնյա թունել տանող մուտքին»,-ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը զետեղվել է Twitter-ում:
Ավելի վաղ զինվորականները հայտնել էին, որ սեպտեմբերի 12-ի երեկոյան եւ լույս սեպտեմբերի 13-ի գիշերը Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ: «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը դրանք հաջողությամբ կալանել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: