ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո առաջին առևտրային չվերթն է վայրէջք կատարել Քաբուլում
ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո Քաբուլի օդանավակայանում առաջինը վայրէջք է կատարել պակիստանյան ավիաուղիների առեւտրային չվերթը: Այդ մասին հաղորդել է Al-Arabiya հեռուստաալիքը։
«Ֆրանսպրես» գործակալության համաձայն, ինքնաթիռում եղել է ոչ ավելի, քան 10 մարդ: Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:
Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորելու է Մոհամադ Հասան Ահնուդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ գտնվում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել էՌԻԱ Նովոստին: